Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ է դրել Ուզբեկստանի Հանրապետության Անկախության հուշարձանին

16:19, 04.03.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ է դրել Ուզբեկստանի Հանրապետության Անկախության հուշարձանին։

Վրաստանի կառավարության ղեկավարը Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովի և նրա գլխավորած պատվիրակության հետ այցելել է Ուզբեկստանի Անկախության հուշարձան։

Իրակլի Կոբախիձեն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան, որի ընթացքում հանդիպումներ կունենա Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի, վարչապետ Աբդուլլա Արիպովի, ինչպես նաև օրենսդիր պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։

Նմանատիպ