Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ է դրել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի գերեզմանին և Անմար կրակի հուշահամալիրին

14:55, 16.03.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ՝ Զարիֆա Ալիևայի հիշատակին։ Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։

Նրանց հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարը պատվիրակության հետ եղել է նաև Շեհիդների ծառուղում, որտեղ ծաղկեպսակ է դրել Անմար կրակի հուշահամալիրում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն։

Նմանատիպ