Իրակլի Կոբախիձեն ստուգել է «Աֆիշա» հյուրանոցը
Իրակլի Կոբախիձեն ստուգել է «Աֆիշա» հյուրանոցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի և մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ միասին ստուգել է «Աֆիշա» հյուրանոցը։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է հիմնադիրներին և ղեկավարներին հյուրանոցի բացման կապակցությամբ։

Տասը հարկանի «Աֆիշա» հյուրանոցը ներառում է 118 սենյակ, երեք սննդի օբյեկտ, սպա տարածք և կոնֆերանս տարածք։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախագծում ներդրվել է 20 մլն ԱՄՆ դոլար։