Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

18:57, 16.07.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը շեշտը դնում է համագործակցության հետագա ամրապնդման վրա։

«Շնորհավորում եմ Ռոբերտա Մեցոլային Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Մենք սպասում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդմանը և ընդհանուր նպատակների իրականացմանը»,- գրառել է Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ։

Նմանատիպ