Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստանի Հանրապետություն։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի, վարչապետ Աբդուլա Արիպովի, ինչպես նաև օրենսդիր մարմնի օրենսդիր պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ։

Տաշքենդում երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ տեղի կունենա Վրաստանի և Ուզբեկստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։

Վրաստանի վարչապետը մեկնել է Ուզբեկստանի Հանրապետություն՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի, Սպորտի  նախարար Շալվա Գոգոլաձեյի և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ միասին։

Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։