Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պատվիրակության հետ միասին հունվարի 20-23-ին պաշտոնական այցով կմեկնի Ուզբեկստանի Հանրապետություն:
Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, Իրակլի Կոբախիձեն հանդիպումներ կանցկացնի վարչապետի, Օլիի մաջլիսի սենատի նախագահի և օրենսդրական պալատի նախագահի հետ:
Այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի և Ուզբեկստանի Հանրապետության Օլիի մաջլիսի միջև կնքվելու է միջխորհրդարանական փոխգործակցության հուշագիր:
Նախատեսված է Վրաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ներդրումների պետական կոմիտեի նախագահի, զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի նախագահի և Սամարղանդիի նահանգի քաղաքապետի հետ:
Դրա հետ մեկտեղ, Իրակլի Կոբախիձեն պատվիրակության հետ միասին կհանդիպի վրացական սփյուռքի ներկայացուցիչներին:
Այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ կդնի Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Իսլամ Կարիմովի գերեզմանին: