Իրակլի Կոբախիձեն ներկա կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
Վարչապետը Ֆրանսիայի մայրաքաղաքում է փոխվարչապետ, մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։
Փարիզում կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերին Վրաստանից 28 մարզիկներ հանդես կգան 10 մարզաձևերում։ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերում հանդես կգա ձյուդոյի կանանց և տղամարդկանց խառը թիմը։
Վրաստանի կառավարության որոշմամբ յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոն կստանա մեկ միլիոն լարի, արծաթե մեդալակիրը՝ կես միլիոն լարի, իսկ բրոնզե մրցանակակիրը՝ 250 հազար լարի։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։