Իրակլի Կոբախիձեն ներկա է գտնվելու ԱՄՆ-ում «աղոթքից հետո ճաշկերույթ» անվանմամբ ավանդական հանդիպմանը
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր ներկա է գտնվելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող ամենամյա հանդիպմանը, որը հայտնի է «աղոթքից հետո ճաշկերույթ» անվանմամբ:
Հանդիպումը բացելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նախաճաշին հրավիրված է մոտ 100 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ: Այս հանդիպումը ԱՄՆ-ում կազմակերպվում է տարին մեկ անգամ:
Հերթով 66-րդ նախաճաշին, Վրաստանի խորհրդարանի նախագահը հրավիրվել է իր գործընկերոջ, կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ Պոլ Ռայենի նախաձեռնությամբ:
«Աղոթքից հետո ճաշկերույթ» միջոցառումը հնարավորություն է տալիս համաշխարհային լիդերներին հանդիպել նվազ ձևական միջավայրում և միմյանց հետ զրուցել գլոբալ հարցերի շուրջ:
Այս միջոցառումը առաջին անգամ կազմակերպվել է 1952 թվականին ԱՄՆ-ի այնժամանակվա նախագահ Էիզենհաուերի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ավանդաբար մասնակցում են տարբեր երկրներից ժամանակ մոտ երեք հազար պատվիրակներ, այդ թվում քաղաքական գործիչներ և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ: Հանդիպումը փակ է մամուլի համար և դրան մասնակցում են հատուկ հրավեր ստացած հյուրեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan