Իրակլի Կոբախիձեն ներկա է գտնվել Երեւանում կայացած Վրաստանի եւ Հայաստանի հավաքականների հանդիպմանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ներկա է գտնվել Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպմանը։
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումն ավարտվել է Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Խաղին ներկա էին երկու երկրների կառավարությունների անդամները՝ վարչապետների հետ միասին։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խաղից հետո Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանի հավաքականի անդամներին և շնորհավորել նրանց հաղթանակի կապակցությամբ։
Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում մարտի 23-ին կանցկացվի Վրաստանի և Հայաստանի հավաքականների երկրորդ հանդիպումը։