Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան
Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։

Ինչպես նշեց Իրակլի Կոբախիձեն, հարևանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։

«Պատահական չէ, որ Բրյուսել կատարած այցերից հետո հանդիպումներ կանցկացվեն հարևան երկրներում, շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, որին կհաջորդի մեկ շաբաթից Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։ Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել, հետևաբար ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»,- ասաց Կոբախիձեն: