Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է խաղաղության թեմայով կազմակերպված բարձր մակարդակի պանելային քննարկմանը

19:14, 23.09.2026
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, մասնակցել է բարձր մակարդակի պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր Ֆինլանդիայի կողմից՝ խաղաղության թեմայով։
Այս մասին տեղեկություն է տարածում Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նրանց փոխանցմամբ՝ «Խաղաղության խոստման ամրապնդումը մեր ձեռքի տակ եղած հնարավորությունների օգտագործմամբ» խորագրով միջոցառմանը առաջնորդները քննարկել են հակամարտությունների կանխարգելման և դրանց խաղաղ կարգավորման ուղիները և ընդգծել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը։
«Վրաստանի կառավարության ղեկավարն իր ելույթում ուշադրություն է հրավիրել երկրի տարածքների 20 տոկոսի օկուպացիայի վրա և նշել, որ Վրաստանն իր վրա է զգացել միջազգային իրավունքի նորմերի անտեսումը։
Իրակլի Կոբախիձեն խոսել է երկրների ինքնիշխանության հարգման անհրաժեշտության մասին և ընդգծել միջազգային համայնքի համատեղ ջանքերի ու դիվանագիտական գործիքների ավելի արդյունավետ օգտագործման առանձնահատուկ նշանակությունը ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար։
Փակ ձևաչափով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբի կողմից, մասնակցում էին տարբեր երկրների առաջնորդներ», – ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ