Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Վիկտոր Օրբանին

16:28, 24.04.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հունգարիայում կհանդիպի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարը վրացական պատվիրակության հետ մեկնել է Բուդապեշտ։

Նրանց տվյալներով՝ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի «Պահպանողական քաղաքական գործողություն» համաժողովին, որը կբացվի ապրիլի 25-ին։ Բացի այդ, նախատեսվում է Վրաստանի վարչապետի ելույթը համաժողովի բացման նիստում։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Նմանատիպ