Իրակլի Կոբախիձեն հետախուզության աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավար Իրակլի Բերայային
Իրակլի Կոբախիձեն հետախուզության աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավար Իրակլի Բերայային

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հետախուզական ծառայության աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարին՝ Իրակլի Բերայային։ Կառավարության ղեկավարը խոսել է Իրակլի Բերայայի որակավորման և փորձի մասին և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։ Վարչապետը կառավարության անունից լիակատար աջակցություն է խոստացել հետախուզական ծառայությանը։

Իրակլի Բերայան Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար է նշանակվել ապրիլի 5-ին՝ վարչապետի համապատասխան հրամանի հիման վրա։

Իրակլի Բերայան Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն էր։ Տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՆԳ նախարարության բարեփոխումների եւ զարգացման վարչության տնօրենի պաշտոնը, եղել է նաեւ Պետական ​​անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական վարչության տնօրենը։