Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ մինչև շաբաթվա վերջ պետք է պարզվի՝ հնարավո՞ր է արդյոք իշխող թիմի և ընդդիմության միջև կոնսենսուսի հասնել Ժողովրդական պաշտպանի թեկնածության հարցում
Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ մինչև շաբաթվա վերջ պետք է պարզվի՝ հնարավո՞ր է արդյոք իշխող թիմի և ընդդիմության միջև կոնսենսուսի հասնել Ժողովրդական պաշտպանի թեկնածության հարցում

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջ պետք է պարզվի՝ հնարավո՞ր է արդյոք իշխող թիմի և ընդդիմության միջև կոնսենսուսի հասնել Ժողովրդական պաշտպանի թեկնածության հարցում։

«Հիմնականում երեկ խորհրդակցություններ ենք ունեցել, որոշակի դիրքորոշումներ են ձեւավորվել։ Սրանից ելնելով` այսօր, հավանաբար, ընդդիմության հետ կլինեն խորհրդակցություններ, և մինչև շաբաթվա վերջ ինչ-որ բան պետք է պարզ լինի։ Մենք պետք է իմանանք մինչև շաբաթվա վերջ, արդյոք կարելի է կոնսենսուսի հասնել։ Մանրամասները, իհարկե, առայժմ չենք կարող բացահայտել, որովհետեւ պետք է սպասել ներքին խորհրդակցություններին, որոնք կանցկացվեն ընդդիմության հետ։ Այդ ժամանակ որոշակի մանրամասներ հայտնի կդառնան հանրությանը։ Մանրամասներ դեռ չենք կարող հայտնել։ Այս մանրամասները ընդդիմությանը կհայտնեն այսօր։ Վերջնագրերը դժվարացնում են խորհրդակցելը, երբ ասում են, որ, օրինակ, ընդամենը երեք ֆավորիտ ունեն: Սա ճիշտ մոտեցում չէ»,- ասել է Կոբախիձեն։

Ժողովրդական պաշտպանի հարցով «Վրացական երազանքն» այսօր հանդիպում կունենա ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ընդդիմախոսներին կտեղեկացնեն մեծամասնության դիրքորոշման մասին։