Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլիի և Ռոբին Դանիգանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս
Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլիի և Ռոբին Դանիգանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։

«Այս հանդիպումը կկայանա շատ շուտով, այդպիսին էր պայմանավորվածությունը։ Կարծում եմ՝ այս հանդիպումը կկայանա մոտ ապագայում»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ընտրություններից հետո կկայանա իր եւ ԱՄՆ դեսպանի հանդիպումը։