Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դեսպանների հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դեսպանների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Վրաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դեսպանների հետ։

Նշված տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են կառավարության վարչակազմում։

Նրանց պարզաբանմամբ՝ հանդիպումը նախատեսված է եղել մեկ շաբաթ առաջ։

Ռոբին Դանիգանի, Պավել Հերչինսկու և Մարկ Քլեյթոնի հետ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի հանդիպումից հետո։