Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ.

17:38, 02.05.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ապագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները և կարևորել EIB-ի աջակցությունը երկրի զարգացմանը նպաստելու, հատկապես խոշոր ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտի ոլորտում։

«Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել EIB-ի փոխնախագահին այն աջակցության համար, որը Եվրոպական ներդրումային բանկը տրամադրում է երկրին ռազմավարական նախագծերի իրականացման գործում։

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել, որ EIB-ը՝ որպես Եվրամիության ֆինանսական հաստատություն, շարունակի աջակցել Վրաստանին տարբեր ուղղություններով։ Շոշափել են Վրաստանի տնտեսական աճի դրական ցուցանիշները և նշել, որ առկա միտումը շարունակվում է»,- նշել են վարչապետի մամուլի ծառայությունից։

Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանում գործողությունների մեկնարկից ի վեր պետական ​​հատվածում ներդրել է 1,6 միլիարդ եվրո։

Նմանատիպ