Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Բետինա Բուգանիի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության, մարդու իրավունքների և մարդասիրության տեսանկյունից ստեղծված ծանր իրավիճակին։

«Նա նշել է Եվրամիության դիտորդական առաքելության կարևոր դերը ինչպես 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրի կատարման, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման և էսկալացիայի կանխման առումով։

Կառավարության ղեկավարի խոսքով, մանդատի համաձայն՝ կարևոր է օգտագործել բոլոր առկա գործիքները՝ Եվրամիության դիտորդական առաքելության մուտքն ապահովելու համար, և Վրաստանի կառավարությունը պատրաստ է հաստատակամորեն շարունակել համագործակցությունը EUMM-ի հետ՝ որպես միակ միջազգային մեխանիզմ տեղում»,- ասացին վարչապետի մամուլի ծառայությունից։

Նրանց տեղեկությունների համաձայն, վարչապետը ողջունել է նաև առաքելության մանդատի երկարաձգումը մինչև 2024 թվականի դեկտեմբեր։