Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպանին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությունը և տարբեր ոլորտներում գործընկերության հետագա խորացման հեռանկարները։

Նրանց հաղորդումների համաձայն՝ վարչապետն ընդգծել է ժողովուրդների պատմական բարեկամությունը, որը հիմնված է երկու երկրների սերտ քաղաքական հարաբերությունների վրա։

«Ուշադրություն է դարձվել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկային։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը ողջունում է հաջորդ տարի ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Վարչապետը ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել դիվանագետին՝ կապված 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայել պետության և նրա քաղաքացիների վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ»,- ասված է տեղեկատվության մեջ։