Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին։
Վրաստանի կառավարության տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Ուզբեկստանի միջև առկա քաղաքական և տնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։
Նրանց տեղեկություններով՝ ընդգծվել է Վրաստանի դերը կապելիության ապահովման տեսանկյունից։
Վարչապետը Ուզբեկստանի նախագահին և նրա պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին, որը կկայանա հոկտեմբերի 22-23-ին։