Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վիկտոր Օրբանին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վիկտոր Օրբանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստան-Հունգարիա-միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել գործընկերության զարգացման առումով վերջին տարիներին ձեռք բերված դրական արդյունքները։

Ուշադրություն է դարձվել ոլորտային կապերի հետագա ընդլայնման կարևորությանը և այս ուղղությամբ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի դերին ։

Ընդգծվել է Հունգարիայի աջակցող դիրքորոշումը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ։ Նշվել է, որ ավելի կարևոր է Հունգարիայի՝ որպես Եվրամիության ապագա նախագահի, ամուր աջակցությունը, քանի որ Վրաստանի կառավարության ջանքերն ուղղված են երկիրը եվրաինտեգրման գործընթացի հաջորդ փուլ տեղափոխելուն։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա խորացման, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում արդյունավետ համագործակցության հեռանկարներին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։