Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։
Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Հունգարիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացում առկա մարտահրավերներին։
Վրաստանի և Հունգարիայի վարչապետների հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում», – նշված է հաղորդագրությունում։