Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ճապոնիայի դեսպանին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ճապոնիայի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իշիձուկա Հիդեկիի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ուղղություններով երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները։

Իրակլի Կոբախիձեն դիվանագետին հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում էլ զարգացնելու գործընկերությունը ներդրումների, արտահանման աճի, փոքր և միջին բիզնեսը խթանող համատեղ ծրագրերի իրականացման առումով։ Զրույցի ընթացքում նշվել է նաեւ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության գործում Ճապոնիայի ամուր աջակցությունը։