Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախարիձեն հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ։
Վրաստանի կառավարության տվյալներով՝ կողմերը ընդգծել են Վրաստանի կարևոր դերը կազմակերպության գործունեության մեջ՝ որպես ՍԾՏՀ հիմնադիր անդամ և նախագահ, և քննարկել են ապագա համագործակցության առաջնահերթությունները։
Բացի այդ, վարչապետը խոսել է Միջին միջանցքի աճող կարևորության, Վրաստանի տարանցիկ գործառույթի զարգացման և այս ուղղությամբ Վրաստանի կառավարության կողմից իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մասին, այդ թվում՝ Արևելք-Արևմուտք մայրուղու, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծերի մասին։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Սև ծովը կարևոր դեր է խաղում Վրաստանի տարանցիկ հնարավորությունների զարգացման գործում։
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։