Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սուլթան Աբդուլռահման Ալ Մարշադի հետ։

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության հարցերը։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի տնտեսական զարգացման դրական դինամիկային և երկրի ներդրումային ներուժին, այդ թվում՝ էներգետիկայի, ճանապարհային, նավահանգստային ենթակառուցվածքների և օդանավակայանների ոլորտներում։

Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում՝ պատվիրակության անդամների հետ։

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։