Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ռոբին Դաննիգանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության ղեկավարությունը։
Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ և համագործակցության զարգացման հեռանկարները։
Նա նշել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարական բարեփոխումների հետագա առաջընթացին, ինստիտուտների ամրապնդմանը և երկրի ժողովրդավարական զարգացմանը։
«Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու և էլ ավելի ակտիվացնելու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։