Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։

«Նա նշեց, որ երկու երկրներին կապում է ակտիվ համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար և հաստատել Վրաստանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է դրական դեր խաղալ ապագայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների ռազմավարական գործընկերությունը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը և շոշափելի օգուտներ կբերի երկու երկրներին։

Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները։

Իրակլի Կոբախիձեն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան»,- նշված է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։