Իրակլի Կոբախիձեն հանդիպել է մարզերում պետական ​​լիազորների և մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է մարզերում պետական ​​լիազորների և մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է մարզերում պետական ​​լիազորների և մունիցիպալիտետների քաղաքապետերի հետ։ Կառավարության ղեկավարը խոսել է կատարված կադրային փոփոխությունների մասին և պետական ​​լիազորներին և մունիցիպալիտետների քաղաքապետերին ներկայացրել մարզերի հետ կապերի վարչության պետ Նիկոլոզ Տղեմալաձեին և Շիդա Քարթլիի պետական ​​լիազոր Լևան Խարաբաձեին։

Հանդիպմանը քննարկվել են մարզերում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, քննարկվել են առանձին մունիցիպալիտետների կարիքները: Վարչապետը պետական ​​լիազորներին և մունիցիպալիտետների քաղաքապետերին խոստացել է լիակատար աջակցություն՝ ընթացիկ և իրականացվելիք ծրագրերի ուղղությամբ։

Մարզպետներն ու քաղաքապետերը կառավարության ղեկավարից ստացել են կոնկրետ հանձնարարություններ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։