Վրաստանի խորհրդարանի նախագահը ավարտել է պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում վերջին հանդիպումը Իրակլի Կոբախիձեն անցկացրել է նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ:
Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, խոսքը վերաբերել է Վրաստանի և Լատվիայի 25-ամյա դիվանագիտական հարաբերություններին և երկրների միջև փոխգործակցությանը: Կողմերը քննարկել են Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացը և այդ առումով ունեցած հաջողությունները: Ռայմոնդ Վեյոնիսի հայտարարությամբ, Լատվիան մեր երկրի արևմտյան ձգտումների կայուն աջակիցն է:
Հանդիպմանը զրուցել են Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակի և տարածշրջանում անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների մասին:
Պաշտոնական այցը Իրակլի Կոբախիձեն ամփոփել է լրագրողների հետ հարցազրույցում: