Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Քուվեյթի վարչապետի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Քուվեյթի վարչապետի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Քուվեյթի Պետության վարչապետ Ահմեդ Ալ Աբդուլլահ Ալ Ահմեդ Ալ Սաբահի հետ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Քուվեյթի Պետության վարչապետ Ահմեդ Ալ Աբդուլլահ Ալ Ահմեդ Ալ Սաբահի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Քուվեյթի Պետության սերտ համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության վարչապետին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկան և դրանց հետագա զարգացման հեռանկարները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանում ստեղծված բարենպաստ բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, անշարժ գույքի, էներգետիկայի ոլորտներում։ Նշվել է, որ զբոսաշրջությունը Վրաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից է, և այդ ուղղությամբ Քուվեյթի Պետության հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է։

Քուվեյթի Պետության վարչապետը Վրաստանի կառավարության ղեկավարին հրավիրել է այցելել Քուվեյթ։ Իր հերթին Իրակլի Կոբախիձեն Ահմեդ Ալ Աբդուլլահ Ալ Ահմեդ Ալ Սաբահին հրավիրել է Վրաստան։