Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ

13:12, 22.10.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։

«Շեշտադրվել է Հայաստանի և Վրաստանի միջև իրավական ոլորտում համագործակցության և համատեղ ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների դինամիկային և նշվել է, որ կանոնավոր երկխոսությունը նպաստում է հարաբերությունների հետագա խորացմանը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», – հաղորդում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ