Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերություններին և համագործակցության ապագա հեռանկարներին։

Ընդգծվել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ երկրների միջև ստորագրված համատեղ փաստաթղթի կարևորությունը։ Խոսվել է տնտեսական հարաբերությունների և առևտրի, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում երկրների միջև համագործակցության ներուժի մասին։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։