Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման հիմնական թեմաներն են եղել Վրաստանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և տարբեր ոլորտներում երկու երկրների օրենսդիր մարմինների հաջող համագործակցությունը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է Գերմանիայի ամուր աջակցությունը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Վրաստանի անդամակցությանը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին և հույս է հայտնել, որ Գերմանիան ապագայում կշարունակի աջակցել Վրաստանին այդ ճանապարհին։

Նշվել է երկու երկրների օրենսդիր մարմինների ակտիվ և արդյունավետ համագործակցությունը և միջխորհրդարանական կապերի հետագա խորացման կարևորությունը։

«Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։