Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էթնիկական հարցերով ազգային հանձնաժողովի պատվիրակության հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային էթնիկական հարցերի հանձնաժողովի (NEAC) պատվիրակության հետ, որը գլխավորել է հանձնակատար Ցին Իքին։
Վրաստանի կառավարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Չինաստանի միջև սերտ համագործակցությունը, որը հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ևս մեկ հաստատում է։
«Զրույցը շոշափել է երկկողմ և միջազգային ձևաչափերով էթնիկական հարցերով համագործակցությունը։ Հայտնվել է այս ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքացիական հավասարության և ինտեգրման ոլորտում պետական քաղաքականությանը և այս ուղղությամբ տասնամյա ռազմավարությանը, որը կենտրոնացած է հավասար հնարավորությունների ապահովման վրա», – ասվում է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։