Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի դեսպան Նիկոլայ Ռոգաշչուկի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Ռոգաշչուկի հետ։
Ներածական հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Բելառուսի միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տնտեսության և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման դրական դինամիկան և ապագա հեռանկարները։
Դեսպանը վարչապետին է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահի շնորհավորական նամակը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Բելառուսի աջակցության համար, շնորհավորել է նրան Վրաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։