Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ալեն Բերսեին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ալեն Բերսեին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվությամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը։

«Կողմերը քննարկել են եվրոպական ինտեգրման ճանապարհին առկա մարտահրավերները և Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները։ Վարչապետը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տրամադրել է մանրամասն տեղեկատվություն վերջին ժամանակաշրջանում զարգացած իրադարձությունների մասին», – նշված է հաղորդագրության մեջ։