Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։

Վարչապետի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման դրական դինամիկան։

«Հատուկ ուշադրություն է դարձվել աճող առևտրատնտեսական կապերին և տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությամբ։

Կողմերը խոսել են Միջին միջանցքի զարգացման կարևորության և այդ ուղղությամբ գործընկերության խորացման հեռանկարների մասին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ուժեղացման մասին՝ էներգետիկ անվտանգության ոլորտում։

Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը երկխոսության միջոցով», – նշված է վարչապետի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում։

Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարվա» նվիրված միջազգային ֆորումի շրջանակներում։