Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի հիմնական թեմաներն են եղել երկու երկրի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերում։

Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել կառավարության ղեկավարի պաշտոնում նրա առաջին պաշտոնական այցը Բաքու։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանն ու համատեղ տարածաշրջանային նախագծերին։ Նշվել է միջին միջանցքի նշանակությունը, այդ թվում՝ բեռնափոխադրումների առումով։ Կողմերը խոսել են տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հատուկ դերի մասին և նշել, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում։

Ընդգծվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման առանձնահատուկ կարևորությունը և կառուցողական երկխոսության դերն այս գործընթացում։ Վարչապետը հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործընթացում։

«Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան»,- նշվում է տեղեկատվության մեջ։