Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Հատուկ ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև տարիների ընթացքում ձևավորված հաջողված երկկողմ գործընկերությունը։ Նշվել է, որ երկու երկրների ՆԳ նախարարությունների միջև այսօր ստորագրված համաձայնագիրը կնպաստի այդ համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հատկապես հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և կանխման ուղղություններով։

Քննարկվել է նաև տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել են ՆԳ նախարար Գեկա Գելաձեն, կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն և Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ Ֆայգ Գուլիևը։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։