Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, համատեղ տարածաշրջանային նախագծերը, տնտեսական համագործակցության հարցեր։

Նշվել է Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունավետությունը, որն անցկացվել է այս տարվա հունվարին՝ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի վարչապետի համանախագահությամբ։ Ուշադրություն է դարձվել նաև համագործակցության խորացման գործում բարձր մակարդակի այցերի կարևորությանը։

Կողմերը քննարկել են Միջին միջանցքի արդյունավետ գործունեության խթանումը։

Ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը պատրաստ է հետագայում էլ իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման գործում։

Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։