Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։

Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր։

Հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությանը և տարածաշրջանային նախագծերին։

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անշեղ աջակցության համար։ Բացի այդ, նշվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Վրաստանի ամուր աջակցությունը։