Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության նորընտիր նախագահին

12:54, 17.06.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության նորընտիր նախագահ Գիորգի Ճինճարաձեի հետ։

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, նոր նախագահը վարչապետին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։

Վարչապետը շնորհավորել է Գիորգի Ճինճարաձեին պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և խոստացել իր աջակցությունը։

Նմանատիպ