Իրակլի Կոբախիձեն համարում է, որ Դավիթ Գարեջիի հարցով դեսպան Գիգի Գիգիաձեի հայտարարությամբ կոպտորեն խախտվել են դիվանագիտական գործունեության չափանիշները
Իրակլի Կոբախիձեն համարում է, որ Դավիթ Գարեջիի հարցով դեսպան Գիգի Գիգիաձեի հայտարարությամբ կոպտորեն խախտվել են դիվանագիտական գործունեության չափանիշները

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն արձագանքում է Դավիթ Գարեջիի հարցով ձերբակալված Իվերի Մելաշվիլու վերաբերյալ Դանիայում Վրաստանի դեսպան Գիգի Գիգիաձեի հայտարարությանը և համարում, որ կոպտորեն խախտվել են դիվանագիտական գործունեության չափանիշները, երբ հայտարարություն է արվել առանց փաստերը վերստուգելու և արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հաղորդակցության:

Դանիայում Վրաստանի դեսպան Գիգի Գիգիաձեն Դավիթ Գարեջիի գործով ձերբակալված, Վրաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի անդամ Իվերի Մելաշվիլու հայտնել է աջակցություն:

«Երբ դեսպանը հանդես է գալիս նման հայտարարությամբ, առնվազն պետք է նրա կողմից փաստերը լինեն վերստուգված և երկրորդ՝ հաղորդակցություն պետք է կայանա արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ: Այս ամենը, ինչպես գիտենք, չի արվել: Այստեղից ելնելով, կոպիտ կերպով խախտվել են դիվանագիտական գործունեության չափանիշները: Սա արտաքին գործերի նախարարության գործն է, որն ունի իր դիվանագիտական գործունեության չափանիշները և առաջնորդվում են այդ չափանիշներով»,- նշել է Իրակլի Կոբախիձեն:

Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը դատախազությունը երեկ ձերբակալել էր արտաքին գործերի նախարարության աշխատակից Իվերի Մելաշվիլուն և ՆԳՆ աշխատակից Նատալիա Իլիչովային: