Իրակլի Կոբախիձեն և Շալվա Պապուաշվիլին Իլիա Թոփուրիային ներկայացրել են Պատվո շքանշանի
Իրակլի Կոբախիձեն և Շալվա Պապուաշվիլին Իլիա Թոփուրիային ներկայացրել են Պատվո շքանշանի

Վրաստանի վարչապետը և խորհրդարանի նախագահը UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիային ներկայացրել են Պատվո շքանշանի։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Կոբախիձեն և Շալվա Պապուաշվիլին, օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն, արդեն դիմել են Վրաստանի նախագահին համապատասխան առաջարկով։

UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիան մարտի 18-ին Վրաստան է ժամանել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերով։