Իրակլի Կոբախիձեն և Գիորգի Կվիրիկաշվիլին կներկայացնեն տեղի ինքնակառավարման և ապակենտրոնացման ռազմավարական ազգային տեսլականը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կներկայացնեն տեղի ինքնակառավարման և ապակենտրոնացման ռազմավարական ազգային տեսլականը:
Նոր հայեցակարգը ներկայացվելու է 2018 թվականի մարտի 5-ին, Վրաստանի խորհրդարանում, Թբիլիսիում և դրան ներկա են գտնվելու Վրաստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հանրության, դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միջոցառմանը մասնակիցներին դիմելու են Թբիլիսիի քաղաքապետ, տեղի ինքնակառավարումների ազգային միության նախագահ Կախա Կալաձեն, Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) ղեկավար Նիլս Սկոտը, Վրաստանում Ավստրիայի դեսպան Արադ Բենկոն և Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Բեգլինգերը: