Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն չի բացառում մարիխուանայի օրինագծի ետ կանչումը,-այս մասին ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես նշում է խորհրդարանի նախագահը, եթե գոյություն ունի վտանգ, որ այս օրինագիծը հնարավոր է խրախուսի թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ապա հնարավոր է ընդունվի որոշում, օրինագիծը ետ կանչելու վերաբերյալ:
«Վրաց հասարակությունում կանեփի կուլտիվացիայի, վերամշակման և արտահանման մասին օրինագիծը առաջացրել է իրարանցում: Օրինագծին արձագանքել է Վրաստանի ուղղափառ եկեղեցին: Մենք քաղաքական ուժ ենք, որի հիմնական արժեքը մարդն է և նրա արժեքների պաշտպանությունն է:
Մենք լսում ենք հասարակությանը և եկեղեցուն: Հենց այդ արժեքներից և սկզբունքներից ելնելով, ինչպես նշել ենք, մենք ընդունել ենք որոշում Վրաստանի խորհրդարանում նշված օրինագծի քննարկումը դադարեցնելու վերաբերյալ:
Եթե գոյություն ունի վտանգ, որ այս օրինագիծը հնարավոր է խրախուսի թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ապա հնարավոր է ընդունվի որոշում, օրինագիծը ետ կանչելու վերաբերյալ»,-ասել է Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի նախագահը կոչ է արել բոլորին, այդ թվում թիմակիցներին, ձեռնպահ մնալ այս հարցի շուրջ հանրային տարածքում էմոցիոնալ հայտարարություններ անելուց:
Հեղինակ -
Edgar Barsegyan