Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ։

Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանց X-ում գրել է, որ այս դժվարին պահին Վրաստանը լիակատար համերաշխություն է հայտնում թուրք բարեկամներին։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնել նախագահ Էրդողանին՝ Վրաստանում Թուրքիայի օդուժի բեռնատար ինքնաթիռի ողբերգական կործանման կապակցությամբ։ Այս բարդ պահին Վրաստանը լիովին համերաշխ է թուրք բարեկամների հետ։ Մեր մտքերն ուղղված են զոհվածներին, նրանց հարազատներին և այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց», – նշել է վարչապետը։