«Վրացական երազանքի» նախագահ, Իրակլի Կոբախիձեի տեղեկությամբ, այսօր երեկոյան իշխող թիմի մասնակցությամբ, Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ տեղի կունենա ևս մեկ հանդիպում:
Ինչպես հայտարարել է Կոբախիձեն, Դանիելի հետ հանդիպումից հետո, այս փուլում նա չի կարող խոսել երկխոսության կոնկրետ արդյունքների մասին:
«Այսօր հանդիպում կայացավ մեր եվրոպացի ընկերների և ԱՄՆ դեսպանի հետ: Մենք քննարկեցինք քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր: Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ դեռ չենք խոսելու այս երկխոսության մանրամասների մասին, քանի որ քննարկումները շարունակվում են, առաջիկա ժամերին հանդիպում կկայանա ընդդիմության ներկայացուցիչների հետ: Դրանից հետո մեր մասնակցությամբ երկխոսության գործընթացը կվերսկսվի: Ուստի սա շարունակական գործընթաց է, որը պետք է ավարտվի այսօր, և մենք չենք կարողանա որոշակի մեկնաբանություն անել, քանի դեռ այն չի ավարտվել», – հայտարարել է Կոբախիձեն: