Իրակլի Կոբախիձեի ելույթին ներկա են գտնվելու վարչապետը և Թբիլիսիի քաղաքապետը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ելույթին ներկա են գտնվելու, վարչապետ Մամուկա Բախտաձեն, նախարարական կաբինետի անդամները և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նոր օրակարգի համաձայն, այսօրվա լիագումար նիստին ներկայացնելու է խորհրդարանի գործունեության ամենամյա հաշվետվությունը և գալիք տարվա ռազմավարական ծրագիրը:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության լրատվությամբ, Իրակլի Կոբախիձեի ամենամյա հաշվետվությունը վերաբերելու է օրենսդրական մարմնի աշխատանքին, արտաքին ուղղություններով իրականացրած աշխատանքներին, ինստիտուցիոնալ հզորացման տեսանկյունից գրանցած առաջընթացին և ապագա պլաններին:
Հեղինակ -
Edgar Barsegyan