Իրակլի Կոբախիձե – Ժուլի Շարտավան հերոսության և անձնազոհության օրինակ է մեզանից յուրաքանչյուրի և ապագա սերունդների համար

13:23, 07.03.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցցանցում արձագանքում է Վրաստանի ազգային հերոս Ժուլի Շարտավայի ծննդյան 80-ամյակին։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, Ժուլ ի Շարտավան հերոսության և անձնազոհության օրինակ է բոլորի համար։

«Այսօր Վրաստանի ազգային հերոս Ժուլի Շարտավան կդառնար 80 տարեկան։

Ժուլի Շարտավան հերոսության և անձնազոհության օրինակ է մեզանից յուրաքանչյուրի և ապագա սերունդների համար։ Նա զոհաբերեց իր կյանքը և դարձավ վրացի մարդու արժանապատվության խորհրդանիշը։

Ես հավատում եմ, որ պատմությունը երբեք չի մոռանա նրա սխրանքը»,- ասել է վարչապետը։

Նմանատիպ